
Այս լուսանկարում Դանիել Վարուժանի հայրն է` Գրիգոր Չպուգքարյանը, "կրթված և գրագետ մարդ մը", Թագուհին, "միջահասակ, շնորհալի և ժպտերես... ճերմակ մորթով, երկար մազերով... մի կին", և ինքը Դանիելը` աջ կողմում: Ո՞վ է ձախ կողմում կանգնած երեխան, դժվարանում եմ ասել, քանի որ Դանիելի կրտսեր եղբայրը` Վահանը ծնվել է բավականին ուշ` 1900 թվականին, իսկ այստեղ Դանիելը 5-6 տարեկան է` մոտավորապես 1890 թվականի լուսանկար է:
Այնուհետև հայրը մեկնելու Պոլիս, ուր երկար տարիներ կաշխատի "Խավյար խանին մեջ", իսկ մայրը Դանիելի հետ կմնա Բրգնիքում: 8-10 տարվա բաժանումից հետո Թագուհին Դանիելի հետ կմեկնի Պոլիս: "Կարոտից մղված թե որդուն ուսման տալու մտահոգությամբ` Գրիգո՞րն է Պոլիս կանչում կնոջն ու զավակին, թե՞ ջարդերի պատճառով ամուսնուց լուր չստացող, տագնապած կինն է մեկնում Պոլիս` հետը վերցրած որդուն, հայտնի չէ":
Մեջբերումներն ըստ Վազգեն Գաբրիելյան, "Դանիել Վարուժան", Երևան, 2009, էջ 12-13:
