Quantcast
Channel: Mariam
Viewing all articles
Browse latest Browse all 930

Article 2

$
0
0
Դավիթ Մուրադյանի ֆեյսբուքյան էջից

Մակույկներին ժանգ է նստում՝
հեծանների վրա թառած,
կարծես ծովին դրժած խոստում
կամ հին թախիծ
սրտում պահած:

Անքնության ծանր ժամին
ի՞նչ են իրար պատմում նրանք,
- անձայն եկող լուսնոտ քամի,
որպես իզուր մխիթարանք ...

Ջրահարսի թաց մատներով
չոր կողերին հպվող հուշեր,
երկար, - արագ պակասող կյանք,
քանի՛ ցավ է
տեղն այս բուժել:

Վերջին օրն է դեգերումիդ,
վերջին հայացք մակույկներին,
ու ծովի մեջ շպրտվող սիրտ,
նոր խաղալիք՝ ջրահարսին:


Viewing all articles
Browse latest Browse all 930

Latest Images

Trending Articles