-Բալե՛ս, -խորհրդավոր շշուկով խոսում է վաճառողուհին, - բալես, մի նեղվիր: Լսիր, ինչ եմ ասում: Լսու՞մ ես: Հա: Ուրեմն իրիկունը, որ ձերոնք կգան, ոչ մի բառ չասես: Չէ, չէ, չէ: Արծյուշի հետ էլ կռիվ չանես: Չէ, չէ, չէ: Մունաթ էլ չգաս: Ուրեմն կժպտաս, կակ նի վ չյոմ նե բիվալը: Հիմա դա, հասկանո՞ւմ ես, ուզում ա տեսնի, որ դուք խռով եք, տեսնի ու իրեն լավ զգա: Իսկ դու սուս փուս, իբր բա՛ն չի եղել: Վա՛յ, էդ ո՛նց սազեց (սա արդեն՝ ինձ): Հապա՛ էս մեկն էլ փորձեք: Հա, ուրեմն կժպտաս: Գառանծիռըվաննո կիսուրիդ սիրտը կկանգնի: Բա՛ ոնց: Հա: Ինքը ուզի ձեզ կռվացնի, իսկ դու ժպտում ես: Հա, հա: Բա՛ ոնց: Արծյուշին կգրկես ու մի հատ պացելույչիկ: Թող: Ոչինչ: Կասես՝ կյանքու՛լ, կարոտել էի: Հաստատ: Հա: Չկռվես, լսեցի՞ր: Նի վ կոյեմ սլուչայե: Չէ, չէ, չէ: Հա: Հենց ըտենց: Սա էլ սազեց (էլի ինձ): Լսեցի՞ր, բալես: Դե վազի, վազի: Հա: Մաման ցավդ տանի: Հաջող, բալես:
