Quantcast
Channel: Mariam
Viewing all articles
Browse latest Browse all 930

Մուցիուս Սցեվոլա

$
0
0
Երկու տարի առաջ մի գրառում էի արել Մուցիուս Սցեվոլայիմասին: Բայց քանի որ նյութը կուտակվեց և ընդարձակվեց, որոշեցի նոր և ավելի մանրամասն գրառում անել:


Այդ պատմությունը պահպանվել է Տիտոս Լիվիուսի  "Հռոմի պատմություն"  ("Ab Urbe condita", II:12), Դիոնիսիոս Հալիկարնասցու "Հռոմեական հնություններ" (Roman Antiquities)(V:XXVII - XXXIX))  և Վալերիուս Մաքսիմուսի "Հիշարժան գործեր և ասույթներ" (Factorum et dictorum memorabilium libri novem)( III:3)) ստեղծագործությունների մեջ:

Արքաներին Հռոմից վտարելու ու հանրապետություն հռչակելու շրջանը լի էր հետաքրքիր դրվագներով և իրադարձություններով, որոնք հետագայում հարուստ ճյուղավորումներ ունեցան թե արվեստի և թե գրականության մեջ: Մասնավորապես, Կլուզիումի արքայի հետ պատերազմի ժամանակ աչքի ընկան Հորացիոս Կոկլեսը, որը թույլ չտվեց էտրուսկներին անցնել Պալանտին և Կապիտոլիում տանող կամրջով, Մուցիուս Սցեվոլան իր հանդուգն արարքով և Կլոելիան իր փախուստով (այս խիզախ օրիորդին կանդրադառնանք մեկ ուրիշ անգամ):

Հռոմի արքայական տոհմի ներկայացուցիչները` Տարկվինիուսները, որոնք ծագումով էտրուսկ էին,  գահը կորցնելուց հետո դիմել էին էտրուսկյան քաղաքներից մեկի` Կլուզիումի (այժմ` Կյուզի (Chiusi)) արքա Լարս Պորսեննային:.

"Խնդրում էին թույլ չտալ, որ արքաներին հալածելն անպատիժ սովորույթի վերածվի: Ազատությունը չափից դուրս քաղցր է. եթե արքաներն իրենց արքայության համար չպայքարել այնպես, ինչպես քաղաքացիներն` ազատության համար, ապա բարձրը կխառնվի ցածրին, և պետությունների մեջ չի լինի գեթ մեկ բան որ աչքի ընկնի կամ բարձրացնի; կգա աստվածների և մարդկանց մեջ գոյություն ունեցող լավագույն բանի` արքայական իշխանության վերջը":
Տիտոս Լիվիոս, Ab Urbe condita


Մ.թ.ա. 509 թվականին Պորսեննան շարժվում է դեպի Հռոմ և փորձում գրավել այն: Կոկլեսի հերոսական դիմադրության պատճառով չկարողանալով գրավել Պալանտինն ու Կապիտոլիումը` Պորսեննան որոշում է պաշարել քաղաքը և սպասել, մինչև վերջանա հռոմեացիների պարենը: Պաշարումը ձգձգվում է, պարենը` պակասում և թանկանում, և ահա, երիտասարդ հռոմեացիներից մեկը`Գայոս Մուցիուս Կորդոսը որոշում է անհավանական մի հանդգնությամբ սրբել Հռոմի այս խայտառակությունը.

"Վիրավորական էր նրա համար, որ հռոմեական ժողովուրդը, որը որևէ պատերազմում պաշարում չէր տեսել, նույնիսկ այն ժամանակ, երբ ստրկորեն ծառայում էր արքաներին, այժմ, արդեն ազատ ինելով, պաշարված է էտրուսկների կողմից, որոնց բազմիցս ջարդել է".

Տիտոս Լիվիոս, Ab Urbe condita

Երիտասարդը դիմում է սենատին, խնդրելով, որ իրեն թույլ տան անցնել թշնամու ճամբար: Թույլտվությունը ստանալով` թափանցում է էտրուսկների մոտ հենց այն պահին, երբ արքան իր գրագրի հետ միասին զինվորների ռոճիկն է բաժանում: Չուզենալով հարցուպատասխանով մատնել իր հռոմեացի լինելը` Մուցիուսը սրախողխող է անում ճոխ հագուստներ հագածին` ենթադրելով, որ հենց նա է արքան: Սակայն իրականում դա Պորսեննայի գրագիրն էր:  Նրան բռնում են, և գազազած Պորսեննան հրամայում է խարույկներ վառել``սպառնալով երիտասարդին տանջանքների ենթարկել: Մուցիուսն ինքն է մոտենում կրակարանին և աջ ձեռքը պահում կրակի վրա` հայտարարելով, որ փառքի ձգտողների համար մարմինը ոչինչ է: Հիացած Պորսեննան հրամայում է Մուցիուսին կարակարանից հետ քաշել և ազատություն է շնորհում, ինչին ի պատասխան, երիտասարդը մի հանճարեղ ներկայացում է խաղում` ասելով, որ  անկեղծությամբ կփոխհատուցի Պորսեննայի վեհանձնությանը, և հայտնում, որ Հռոմում ևս 300 երիտասարդ պատրաստվում են մահափորձ կատարել Պորսեննայի դեմ, և նա ընդամենը առաջինն էր: Պորսեննան որոշում է ազատ է արձակել Մուցիուսին և պատվիրակներ ուղարկել Հռոմ:

Կնքվում է խաղաղություն. Պորսեննան հրաժարվում է Տարկվինիուսներին իշխանության վերադարձնելու գաղափարից` փոխարենը պահանջելով հռոմեացիներից, որ նրանք հրաժարվեն որոշ գրավված տարածքներից և իրեն պատանդներ տան` կնքվող խաղաղության դիմաց:

Մուցիուսի անվանն ավելացնում են Սցեվոլա - Scaevola "ձախլիկ" մականունը: Տիբեր գետի մյուս ափին նրան և Կոկլեսին հողեր են ընծայում` "այնքան, որքան որ կարողանան վարել մեկ օրվա ընթացքում":

Իրական էին այս դեպքերը թե մի քանի առասպելների գեղեցիկ շերտավորում` դժվար է ասել: Մուցիուսի տոհմն իր արարքի շնորհիվ ձեռք բերեց Սցեվոլա անունը, նա և մյուս հերոսները մնացին անտիկ գրականության, պատմագրության և արվեստի գործերի մեջ: Հետագայում ավելացան արդեն Վերածննդի և հետվերածննդյան արվեստի գործերն ու երաժշտական ստեղծագործությունները: Սցեվոլան, գոնե ինձ համար զարմանալի տրամաբանությամբ, տեղ գտավ քրիստոնեական աստվածաբանության մեջ. Շատ ավելի ուշ աստավածաբաններից մեկը այս արարքը մեկնաբանել էր որպես Քրիստոսի զոհաբերման նախանշան:

Այս երկար ու ձիգ նախաբանից հետո կտավներն ու քանդակները.

Սա ժամանակագրորեն ամենահին հարթաքանդակներից մեկն է, որն այժմ գտնվում է Բուդապեշտի ազգային թանգարանում: Հայտնաբերվել է երբեմնի հռոմեական Պաննոնիայի տարածքում, Դունապենտելե բնակավայրի շրջակայքում:


Դունապենտելեի Սցեվոլան, մ.թ. II դար
Mucius Scaevola  from Dunapentele, Pannonia AD 2nd c. – Hungarian National Museum

Հաջորդը որմնանկար է. Մուցիուսը պատկերված է ևս երկու հռոմեական հերոսների ընկերակցությամբ` Բրուտոսի և Կամիլլուսի:  Ջիրալադայո Դոմենիկո, 1470 թվ., Ֆլորենցիայի Վեկկիո պալատ:

Ghirladaio Domenico 1470  Brutus, Scaevola and Furio Camillo, detail from the fresco in the Sala dei Gigli, Palazzo Vecchio, Florence

Սա, իմ կարծիքով, սցեվոլայական թեմայով կտավներից ամենաարտակարգն է. Անդրեա Մանտենյա, XIV դարի երկրորդ կես:

Andrea Mantegna (1431 - 1506) Mucius Scaevola


Հանս Բալդունգ, 1531 թ.

Baldung Hans Mucius- Scaevola 1531

Սցեվոլայի թեման առանձնահատուկ ուշադրության է արժանացել XVII դարում, միգուցե հասունացող հեղափոխությունների և հակամիապետական տրամադրությունների պատճառով:

Ռուբենսի "Մուցիուս Սցեվոլան"

Rubens Scaevola

Ռուբենսի և Վան Դեյքի համատեղ կտավը, որը ստեղծվել է XVII դարի առաջին տասնամյակներին

Mucius_Scaevola_vor_Porsenna_Rubens_van_Dyck before 1628

Ֆրանս Ֆրանկեն II, XVII դարի առաջին կես

Frans Francken II  1581-1642 Mucius Scaevola

Ջովաննի Ֆրանչեսկո Ռոմանելլի, հավանաբար կրկին XVII դարի առաջին կես

Mucius Scaevola  by Giovanni Francesco Romanelli , 1615-1660, Louvre


Բերնարդո Կավալլինո, կրկին XVII դարի առաջին կես

'Gaius_Mucius_Scaevola_Confronting_King_Porsenna',_oil_on_copper_painting_by_Bernardo_Cavallino 1616 -1656

Մաթիաս Սթոմեր, 1640-ական թվականների կտավ է, Art Gallery of New South Wales

'Mucius_Scaevola_in_the_Presence_of_Lars_Porsenna',_oil_on_canvas_painting_by_Matthias_Stomer,_early_1640s,_Art_Gallery_of_New_South_Wales

Ստեֆան Քեսլեր, XVII դարի երկրորդ կես

Stephan Kessler 1622-1700 Mucius-Scaevola

Սեբաստյանո Ռիչի, 1680-1684 թվականներ

Sebastiano-Ricci-Muzio_Scevola_ca_1680_84

Ֆրանսուա Բուշե, 1700-ական թվականներ, Musee de l'Hotel Sandelin, Saint-Omer, France

Boucher Francois Mucius Scaevola 1700s Musee de l'Hotel Sandelin, Saint-Omer, France


Եվ վերջին կտավը. Ֆրանչեսկո Ֆոնտենբասո, XVIII դար

Francesco_Fontebasso (1707 -1769) Mucius Scaevola

Սցեվոլային նվիրված բազմաթիվ քանդակներ էլ կան: Նշեմ ֆրանսիացի քանդակագործ Լուի Պյեղ Դըսենի (Louis Pierre Deseine) գործերն են և գտնվում են Լուվրում: Առաջինը բրոնզից է.

Mucius_Scaevola_Deseine_Louvre_bronze

Երկրորդը` մարմարից (1791 թվական)

Mucius_Scaevola_Deseine_Louvre_marble fragment
Mucius_Scaevola_Deseine_Louvre_marble




Viewing all articles
Browse latest Browse all 930

Latest Images

Trending Articles