Երկար էի մտածում, թե ինչ գրեմ: Որևէ մեկից չեմ վախենում: Կան մարդիկ, որոնց հետ աշխատում եմ չշփվել` զզվում եմ, զայրանում կամ հոգնում: Բայց վա՞խ:
Թերևս միայն մի տեսակ կա, որի հանդեպ զգացմունքս կարելի է «վախ» որակել` Մարկեսի «100 տարվա մենության» Ֆերնանդայի տեսակը:
Մամռակալած վանդակաճաղ գանգի ներսում: Քանոնով քաշած գալարներ: Մեկընդմիշտ կարգաբերված ու բետոնե պատերով հունի մեջ գցած գոյություն: Չկայացած, վախեցած, ներսի քաոսն արտաքին բարեպաշտությամբ և կարգ ու կանոնով սվաղած մարդ` գերխիստ ծնող, դաժան ուսուցիչ, համակենտրոնացման ճամբարի հսկիչ կամ մարդկանց հնարավորինս օպտիմալ սպանելու նախագիծ պատրաստող պաշտոնյա, որը դատավարության ժամանակ չռում է աչքերը` բայց ես ի՞նչ եմ արել, ընդամենը գործս էի անում: Կույր մտքով տմարդ:
Ահա այս տեսակից վախենում եմ: