Quantcast
Channel: Mariam
Viewing all articles
Browse latest Browse all 930

Article 0

$
0
0
Հիշեցի պարզապես...

Այդ կինը ամուսնացել էր ու երեխա չէր ունենում: Սրանից մի քառասուն տարի առաջ այդ խնդիրն ավելի ողբերգական ու աննորմալ դրսևորումներ էր ունենում: Ամուսինը հրաժարվեց հետը ապրել: Բաժանվեցին: Խելացի, կիրթ, գեղեցիկ կին էր: Ուղիղ մեջքով, փարթամ մազերով: Շա՛տ էի սիրում նրան:

Տարիներ անց ամուսնացավ մեկի հոտ, որի կինը մահացել էր, երկու տղաները մնացել էին անմայր: Հարազատի պես պահեց, մեծացրեց, ու մի գեղեցիկ օր պարզվեց, որ ... հղի է: Ամուսինն էլ... պնդեց, որ պտղից ազատվի: "Երկու տղա ունեմ, ինձ էլ երեխա պետք չէ": Այն, որ կինը մայրանալու էր, ու երևի առաջին ու վերջին անգամ, ու դա նրա միակ հնարավորությունն էր, այդ մարդուն բացարձակ չհուզեց: Ինչի՞ց վախեցավ: "Խորթ ու հալալի՞ց": Ո՞վ գիտե:


Այդ երեխան չծնվեց: Տղաներն ամուսնացան, հարսներ, թոռներ, մեծ ընտանիք: Իսկ ամուսինը մի օր հարբել էր ու գործընկերուհուն խոստովանել. "Չեմ կարողանում ինձ ներել, չեմ կարողանում...": Մահանալուց առաջ էլ կնոջից ներողություն խնդրել: Բայց ի՞նչ օգուտ:

Հիմա ապրում է միայնակ: Երբևէ չմայրացած, հնազանդ, նամուսով կին....

Բավականին փոքր էի, երբ այս պատմությունը լսեցի: Բայց ազդվել էի... Բարկացել էի, հիասթափվել: Պատանեկության տարիներին ավելի ծայրահեղական էի, աշխարհը սև-սպիտակ էր, մարդկանց արարքները՝ նույնպես: Կատաղել էի թե ամուսնու կեցվածքից, թե այդ կնոջ աններելի հնազանդությունից:  Չնայած հիմա էլ, որ հիշում եմ...

Համաձայնեք, ինչ-որ բան նորմալ չէ, երբ մայրական բնազդը ստորադասվում է հնազանդություն կոչվածին: Երևի հիմնական պատճառը սա էր, որ Ստանիսլավ Գովորուխինի Վերային չսիրեցի:


Viewing all articles
Browse latest Browse all 930