Quantcast
Channel: Mariam
Viewing all articles
Browse latest Browse all 930

Սյունեցու կող եմ ասել)

$
0
0
Մեր տատիկի խռով տեսքից շատ էի ազդվել, ու անընդհատ մտքումս "վաշ-վուշ" էի անում: Այս ամիսներին համարյա չէր երևում: Ես էլ նեղվում էի, թե՝ խեղճ կին, բոլոր ընկերուհիները մահացան, մենակ մնաց, ինչքա՛ն տխուր և միայնակ է հիմա... Այնինչ)

Մեր բակից վերև մի տարածք կար, համարյա աղբանոցի էր վերածվել: Վերջերս բարեկարգեցին, ծաղիկներ, նստարաններ, ծառեր. շատ ցիվիլ ու գեղեցիկ պուրակ ստացվեց: Երեկ անցնում եմ, ծանոթ ձայն եմ լսում: Գլուխս շրջեմ, պահո՛. տատիս նստել է տաղավարի (беседка) սեղանի "վերի գլխին", իր շուրջը հավաքել վերևի շենքերի տատիկներին ու "սրբազնագործում է". էլի քարոզ ու խրատ է կարդում, դիտողություն անում, սաստում ու բացատրում:

Ու մի տեսակ աշխարհիս պատկերը շողուլի եկավ)

Viewing all articles
Browse latest Browse all 930

Latest Images

Trending Articles