Նալբանդյանի արձանի մոտ մի պապիկ էր զբոսնում: Վերարկու, գլխարկ, փողկապ` ամեն ինչը տեղը տեղին: Բարի հեքիաթասացի դեմքով: Հազիվ էր քայլում` մանր, զգուշավոր քայլերով: Ու մի կողմի թեքված, կարծես պարալիզացված լիներ: Մի ձեռքում ձեռնափայտն էր, մյուս ձեռքում` թոռան թաթիկը: Որն էլի հազիվ էր քայլում: Մանր, զգուշավոր քայլիկներով:
Վարդան Մամիկոնյանի արձանին մի ագռավ էր նստել: Թրի ամենածայրին: Կերած-խմած ագռավ էր` Մամիկոնյանի պաթոսին անհաղորդ ու անտարբեր: Մի պահ տեղափոխվեց գլխին, փորձեց հարմարվել, փոշմանեց հետ գնաց:
Կասկադի դիմաց ֆրանսիացի երիտասարդներ են խմբված: Արագ-արագ խոսում են` կամերան կարգավորելով: Քայլելով մոտենում եմ, նայում իրենց կամերայի աչքի ուղղությամբ: Օ՛հ, թմբլոն կասկադի ֆոնին: "Թղե բյան, թղե բյան", - բլբլում են ու նկարում:
Պատկերասրահում չորսամյա աղջիկը թողեց մոր ձեռքը, վազեց հասավ մորեմերկ կնոջ արձանին, պարզեց մատը ու` "սա ինց բան էր, ամոթ քեզ", մյուս սրահում էլ, թե` "յա՛, էլի՛ տկլոր են":
Սարյանի արձանից ոչ հեռու հայր ու դուստր անցնում են արագ քայլով: Աղջիկը մի պահ կանգ է առնում. "Պա՛պ, պա՛պ, էն ի՞նչ սպիտակ արջի արձան է": "Արջ չի, Սարյանն ա", - շտապեցնում է հայրը: "Սարյա՞կ, էսքա՞ն մեծ", - ապշում է երեխան: